0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց երևանյան դերբիում ու շարունակում է մնալ անպարտելի

Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալել էր «Ուրարտուին»:

Հանդիպման 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը գլխի հարվածով բացեց Սեմ Հենդրիկսը։ Դա նիդերլանդցի ֆուտբոլիստի առաջին գոլն էր երևանյան ակումբում։ 35-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստ Ջեյմս Սանտոսը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, առաջին խաղակեսի վերջնամասում, նախ Յուսուֆ Օտուբանջոյի վաստակած 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Հովհաննես Հարությունյանը, հետո ավելացված ժամանակում հյուրերի ֆուտբոլիստ Արտյոմ Մաքսիմենկոն կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ կեսում հաշիվը պահպանվեց, ու մեր թիմը առավելության հասավ 3։1 հաշվով։

«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը վաստակած 33 միավորով ու առաջիկա հետապնդող «Ուրարտուի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 29-ին «Վեստ Արմենիայի» դեմ։

Վերջին նորություններ