0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց նաև ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Փյունիկը» Ավան Ակադեմիայի մարզադաշտում հանդիպել էր ԲԿՄԱ-ին:

Մեր թիմը խաղի մեկնարկում գոլ բաց թողեց, սակայն րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց թիմի ավագ Արտակ Դաշյանը: Նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսը աչքի ընկավ հերթական խաղում` տալով մեզ առավելություն հաշվի մեջ: Իսկ Յուսոֆ Օտուբանջոն հանդերձարան գնալուց առաջ եռապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբում էլ գոլով աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ջեյմս Սանտոսը:

Մեր թիմը շարունակում է անպարտելի մնալ Հայաստանի ընթացիկ առաջնությունում ու գլխավորել աղյուսակը:

«Փյունիկը» հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 11-ին ընդդեմ «Նոայի»:

Վերջին նորություններ