0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» շարունակում է հաղթարշավը. քամբեք «Նոայի» հետ խաղում

«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Նոային»:

Հանդիպման մեկնարկում հյուրերը Իլհաս Ալհաֆտի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Խաղակեսի վերջնամասում Վագներ Գոնսալվեշը վաստակեց 11 մետրանոց, որն էլ դիպուկ իրացրեց Հովհաննես Հարությունյանը: Երկրորդ խաղակեսը մեզ համար հաջող մեկնարկեց. անկյունայինի խաղարկումից հետո մեր տղաները շարունակեցին գրոհը, Ջեյմս Սանտոսը բարձրից փոխանցում կատարեց, իսկ Վագներ Գոնսալվեշը մեկ հպումով գրավեց «Նոայի» դարպասը: Հանդիպման 61-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը դաշտի կենտրոնում խլեց գնդակը մրցակցից, և առանց ժամանակ կորցնելու, հեռվից խելահեղ հարվածով գրանցեց դուբլ և դրեց խաղի վերջակետը՝ 3-1:

Մեր թիմը գնում է հավաքականի խաղերով պայմանավորված դադարի: Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում` նոյեմբերի 24-ին «Փյունիկը» տանը կընդունի «Արարատին»:

Վերջին նորություններ