0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Արարատին» ու գավաթի 1/4-րդ եզրափակիչում է

Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչում «Փյունիկը» Շենգավիթի մարզադաշտում ընդունել էր Երևանի «Արարատին»:

Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին գոլերով: Մեր թիմից 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Էդգար Մալաքյանը: Երկրորդ կեսում «Փյունիկը» բազմաթիվ գոլային պահեր ունեցավ, սակայն չկարողացավ դրանք իրացնել, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հաղթանակի հասանք Հովհաննես Հարությունյանի ու Սեմ Հենդրիկսի գոլերից հետո:

Այսպիսով, «Փյունիկը» Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում է:

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում նոյեմբերի 28-ին` մեկնելով Գյումրի:

Վերջին նորություններ