«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 17-րդ տուրի շրջանակում տանը 5:0 հաշվով հաղթեց «Միկային»:
Մեր թիմը առաջին խաղակեսում լուծեց հաղթողի հարցը. Պետրոս Ալեքյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ ավելացրեց Նարեկ Բարոյանը: Երկրորդ կեսում մեր թիմը շարունակում էր պահեր ստեղծել, ու Նարեկ Բարոյանը դրվագներից մեկում «Միկայի» դարպասապահ Էրիկ Լյանսբերգից խլեց գնդակը՝ գրավելով անպաշտպան մնացած դարպասը: Խաղի վերջակետը եզրափակիչ սուլիչից վայրկյաներ առաջ դրեց Վյաչեսլավ Աֆյանը:
Դավիթ Գրիգորյանի թիմը այս խաղից հետո առաջնությունում տոնեց 6-րդ հաղթանակը՝ միավորների քանակը հասցնելով 18-ի: «Փյունիկ Ակադեմիայի» համար այս խաղը 2023-ի վերջին պաշտոնական մրցավեճն էր: