0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» տարվա առաջին հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով «Բորացին»

«Փյունիկը» ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը և երկու անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի փոխչեմպիոն «Բորացի» դարպասը:


Բոսնիական թիմի դեմ առաջին խաղակեսում մեր թիմը տոտալ առավելություն ուներ և մի քանի իրական գոլային պահեր: Այդ պահերից ստացվեց իրագործել միայն մեկը. Յուսուֆ Օտուբանջոն ոտնաթաթի դրսի հատվածով հրաշալի փոխանցում կատարեց Լուկա Յուրիչիչի ուղղությամբ, վերջինս էլ ամենաբարձրը ցատկեց և գնդակը դրեց դարպասը: Երկրորդ կեսում «Բորացը» մեծ ուժերով նետվել էր առաջ և բարդություններ էր ստեղծում պաշտպանների համար մեր տուգանայինում: Սակայն հանդիպման վերջնամասում մեր տղաները օգտվեցին մրցակցի մերկ թիկունքից և հակագրոհը գոլով ավարտեց Էդգար Մալաքյանը:


Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 4-ին՝ մրցելով Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասիի» հետ:

Վերջին նորություններ