Ուրախ ենք հայտնելու, որ 26-ամյա սևիլյացի վերլուծաբան Ֆերնանդո Դելգադո Մահոնը միացել է «Փյունիկի» ակադեմիային։
Ֆերնանդոն ունի ՈւԵՖԱ A արտոնագիր և մագիստրոսի որակավորում ֆուտբոլային մենեջմենթի, մեթոդաբանության, սկաուտինգի և վերլուծաբանության ոլորտներում։
«Ուրախ եմ, որ միացել եմ «Փյունիկի» մեծ ընտանիքին, որտեղ ոչ միայն կարող եմ օգտագործել փորձառությունս ի շահ ակումբի առաջընթացի, այլև համագործակցել բանիմաց մասնագետների հետ և աճել։ Շատ ոգեշնչված եմ և պատրաստ նոր մարտահրավերների»։
Սևիլյացի մասնագետն ավելի քան 8 տարի մարզչի և գլխավոր մեթոդաբանի գործունեություն է ծավալել տարբեր իսպանական և բուլղարական ակումբներում ինչպիսիքե են ՍԱ «Սանտիպոնսեն» և ՖԱ «Վալենսինան»: Այդ թվում մասնագետը աշխատել է որպես Մ.-12 և Մ.-18 թիմերի գլխավոր մարզիչ։
Ֆերնանդոյին մաղթում ենք հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մեր ակումբում: