Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին։
Խաղասկիզբը հաջող դասավորվեց մեր թիմի համար, և 11-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն մոտ տարածությունից առաջ մղեց «Փյունիկին», իսկ 38-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն հստակ իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածն ու ընթացիկ առաջնությունում խփեց իր 20-րդ գոլը։
Երկրորդ կեսն այդքան էլ հարուստ չէր գոլային պահերով, սակայն «Փյունիկը» հմտորեն վերահսկում էր խաղը։ Խաղի ավելացված ժամանակում ԲԿՄԱ-ի պաշտպան Մարկ Ավետիսյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասն ու «Փյունիկը» 3-0 հաշվով հաղթանակ տարավ, ինչը հնարավորություն տվեց մեր թիմին կրկին ժամանակավորապես գլխավորելու մրցաշարային աղյուսակը։
Մեր թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 21-ին՝ ընդունելով առաջատարներից «Նոային», ինչը կողմերի համար կարող է վճռորոշ հանդիպում լինել չեմպիոնական հանգուցալուծման համար։