«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 29-րդ տուրում Կապանում հյուրընկալվել էր առաջնության չեմպիոն դարձած «Գանձասարին»:
Առաջին խաղակեսում թիմերը 3-ական գոլով փոխանակվեցին: Տանտերերից դուբլով աչքի ընկավ Օրբելի Համբարձումյանը, իսկ մեր թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Արթուր Միխայելյանը: «Փյունիկ Ակադեմիայից» մրցակցին պատասխանեցին Կարեն Հովակիմյանը, Տիգրան Գևորգյանը և Արթուր Մանուկյանը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում կապանցիները երկու գոլի առավելություն ստացան՝ դաշտ մտած Ալեն Տատինցյանը աչքի ընկավ դուբլով: Մեր թիմին միայն հանդիպման վերջնամասում հաջողվեց արդյունավետ գործողություն գրանցել՝ գոլի հեղինակ դարձավ Սամսոն Հակոբյանը:
Դավիթ Գրիգորյանի թիմը առաջնության վերջին տուրը կանցկացնի մայիսի 27-ին՝ տանՆ ընդունելով «Օնորին»: