0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ավարտվեց «Simon Cup» մրցաշարը

«Ուրարտու» ՖԱ-ում ավարտվեց 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված «Simon Cup» մրցաշարը: Մեր ակադեմիայից մրցաշարին մասնակցում էին «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2009» թիմերը,  որոնք համապատասխանաբար ապահովեցին արծաթե և բրոնզե մեդալներ:


«Փյունիկ 2009» թիմը խմբային փուլում անցկացրած 5 խաղից հետո գրանցեց 1 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Մեր տղաները հատկապես տպավորեցին վրացական թիմերի հետ խաղերում՝ պարտության մատնելով «Սելերոյին» և ոչ-ոքի անցկացնելով Թբիլիսիի «Դիմնամոյի» հետ:
Արամ Գյուլբուդաղյանի թիմի համար մրցաշարի վերջին հանդիպումը 3-րդ տեղի համար խաղն էր, որտեղ մեր սաները կարողացան 1:0 հաշվով հաղթանակ գրանցել «Ուրարտուի» հասակակիցների հետ և դառնալ բրոնզե մեդալակիր:


«Փյունիկ 2010» թիմը խմբային փուլում 5 խաղից հետո 3 հաղթանակ տոնեց և գրանցեց մեկական ոչ-ոքի ու պարտություն:
Մեր սաները եզրափակիչում պարտություն կրեցին «Ուրարտուի» հասակակիցներից ու դարձան մրցաշարի փոխչեմպիոն:

Վերջին նորություններ