0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ստանիսլավ Եֆիմով. «Շատ ուրախ եմ, որ առաջընթացի քայլ եմ կատարել»

Մեր թիմի նորեկ Ստանիսլավ Եֆիմովն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» ֆուտբոլիստի կարգավիճակում:

-Ինչպիսի՞ զգացողություններ ունես պայմանագիր ստորագրելուց հետո:

-Միայն դրական: Ես շատ ուրախ եմ, որ առաջընթացի քայլ եմ կատարել իմ կարիերայում: Հաճելի է, որ այսպիսի ակումբը նման լեգենդար մարզչի գլխավորությամբ ուշադրություն է դարձրել ինձ վրա:

-Հասցրե՞լ ես խոսել մարզչի հետ:

-Այո, մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ և շփվել: Այն փաստը, որ «Փյունիկը» մարզում է Ալեքսանդր Տարխանովը, մեծ ազդեցություն է ունեցել իմ որոշման վրա:

-Իսկ ի՞նչ կասես նոր ակումբիդ և քո առաջ դրած նպատակների մասին:

-«Փյունիկը» շատ լուրջ ակումբ է: «Փյունիկի» միջոցով շատ ֆուտբոլիստներ են մեծ բարձրունքների հասել իրենց կարիերայում: Հուսով եմ, առաջիկա մրցաշրջանում մենք կհաղթենք բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցելու ենք, իսկ Եվրոպա լիգայում կհասնենք մինչև խմբային փուլ:

-Իսկ արդեն խաղային համար ընտրե՞լ ես:

-Ցանկանում եմ խաղալ 13 համարի խաղաշապիկով:

-Դա կօգնի՞ կրկնել այս տարվա գրանցածդ ցուցանիշը:

-Ես կաշխատեմ այդ ուղղությամբ, բայց ամենակարևորը թիմի հաղթանակն է: Դա է երջանկացնում երկրպագուներին: Հուսով եմ, հաջորդ մրցաշրջանում «Փյունիկի» երկրպագուները միայն ուրախանալու առիթներ կունենան:

Վերջին նորություններ