Ինչպես հայտնի է, Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլում «Փյունիկը» հանդիպելու է Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասիին»:
Առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի Կենտրոնական մարզադաշտում: Բանն այն է, որ Շիմկենտի ստադիոնը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի այս փուլի պահանջներին: Հանդիպման սկիզբը՝ 19:00:
Պատասխան խաղը տեղի է ունենալու Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական մարզադաշտում» օգոստոսի 15-ին: Հանդիպման մեկնարկը՝ 20:00