0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից՝ երկրորդ թիմ

«Փյունիկ Ակադեմիան», թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լևոն Ստեփանյանի հետ, երիտասարդ կազմով է մեկնարկել առաջնությունը։

«Փյունիկ 2007»-ից և «Փյունիկ 2008»-ից 8 ֆուտբոլիստ համալրել է Լևոն Ստեփանյանի գլխավորած թիմը։

Արթուր Պետրոսյանը, Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանը «Փյունիկի» երկրորդ թիմ են տեղափոխվել «Փյունիկ 2008»-ից: Հայաստանի Մ17 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում անցած մրցաշրջանում մեր տղաները դարձել են չեմպիոն: Հատկանշական է, որ Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանն իրենց նորամուտը Առաջին խմբում հասցրին նշել դեռ անցած մրցաշրջանում՝ խաղադաշտ դուրս գալով «Գանձասարի» և «Օնորի» հետ խաղերում:
Տղաներն այս տարի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցեցին «Elite Neon Cup» մրցաշարին, որտեղ տպավորիչ խմբային փուլ անցկացնելուց հետո, այն ավարտեցին 2-րդ տեղով՝ «Ինտերի» Վրաստանի ակադեմիայի թիմի հետ ունենալով հավասար միավորներ, սակայն զիչելով նրանց ընդամենը երկու գոլի տարբերությամբ։

Արթուր Պետրոսյանը, Ժիրայր Աշիկյանը և Ռուբեն Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական: 

«Փյունիկ 2007»-ից «Փյունիկ Ակադեմիա» տեղափոխվեցին Նարեկ Պողոսյանը, Մայիս Խաչատրյանը, Մարտին Գալստյանը, Արտակ Գալստյանը և Վալերի Համբարձումյանը։ 
Այս ֆուտբոլիստները անցած մրցաշրջանում տպավորիչ չեմպիոնության են հասել Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ 

Մեր սաները մշտապես հրավիրվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ. Արտակ Գալստյանը՝ Մ18 տարեկանների, Մարտին Գալստյանը և Մայիս Խաչատրյանը՝ Մ17, իսկ Նարեկ Պողոսյանը՝ Մ15:
Հաջողակ մրցելույթներ մեր տղաներին այս կարևոր փուլում։

Վերջին նորություններ