Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Փյունիկ» - «Ցելե» (1:0) խաղից հետո միակ և հաղթական գոլի հեղինակ Սանի Բուհարին պատասխանել է մեր ակումբի մամուլի ծառայության տված հարցերին:
-Սանի, շնորհավորում եմ հաղթանակի ու գոլի կապակցությամբ: Ի՞նչ էմոցիաներ ունես: Սա քո նորամուտն էր Եվրոպայում:
-Ես չեմ կարող նկարագրել էմոցիաներս, քանի որ շատ երջանիկ եմ: Սա իմ առաջին խաղն էր, առաջին գոլը, ես միշտ աղոթել եմ Աստծուն, որ մեկ հնարավորություն տա, քանի որ պետք է խաղամ, բայց մեծ ֆուտբոլիստ չեմ, այնուամենայնիվ, մարզիչը հավատաց ինձ ու ընդգրկեց մեկնարկային կազմում: Ես փորձեցի անել առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին, Աստված ինձ օգնեց գոլ խփել: Շատ երջանիկ եմ:
-Ինչպե՞ս ես քեզ զգում, ինչպե՞ս է ընթանում քո ադապտացիան, սա կարելի է ասել քո առաջին խաղն էր այս կազմի հետ:
-Ինձ շրջապատում են հիանալի խաղացողներ, եթե ես սխալվում եմ, ոչ ոք չի բղավում ինձ վրա, նրանք ինձ աջակցում են, քաջալերում, ճիշտ ուղին են ցույց տալիս, նրանք ասում են. «Սանի, խաղա, դու կարող ես անել դա»: Ես մտածում էի, որ եթե սխալվեմ, մեկը կբաղվի «Ինչո՞ւ Սանի», բայց ոչ, նույնիսկ մարզիչը ինձ միշտ օգնում է: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, այդ պատճառով լավ եմ խաղում:
-Ի՞նչ կարծիք ունես «Ցելեի» մասին և ի՞նչ ես կարծում, որն է լինելու ամենակարևորը Սլովենիայում կայանալիք պատասխան խաղում:
-Ես զգում եմ իմ սրտում, որ մենք կարող ենք հաղթել դիմակայությունում, մեր մրցակիցը շատ լավ թիմ է, բայց մենք ճիշտ մտածողություն ունենք, ինչը` ինչպես կարող ենք անել, մենք կարող ենք անել դա: Հույս ունեմ` մարզադաշտ եկած ու տանը մնացած երկրպագուները կաղոթեն մեզ համար, որպեսզի հասնենք մեր նպատակին: Ես իմ կողքը ունեմ լավ խաղացողներ, որոնք շատ հանդիպումներ են անցկացրել և հավատում եմ, որ մենք կարող ենք: