0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ 2011-1» թիմը Մոսկվայի մրցաշարում հաղթահարեց խմբային փուլը

Մեր ակադեմիան ներկայացնող «Փյունիկ 2011-1» թիմը Մոսկվայում մասնակցում է  «Կոնստանտին Սարսանիայի 4-րդ մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարին»: 

Մեր թիմը խմբային փուլը մեկնարկեց «Չերտանովոյի» հետ խաղով, որտեղ չնայած մեր ցույց տված պայքարին, պարտություն կրեցինք 1:2 հաշվով: Մեր կազմում այդ խաղում արդյունավետ էր գտնվել Միքայել Խանգելդյանը՝ իր դիպուկ իրացրած 11 մետրանոցով։

Արդեն երկրորդ խաղում «Փյունիկ 2011-1»-ը ցույց տվեց, որ չի եկել այստեղ օլիմպիական կարգախոսով և պատրաստ է լուրջ մրցակցության։ Արթուր Մանուկյանի ֆանտաստիկ հեթ-տրիկի, Արման Առաքելյանի, Մամիկոն Ժամհարյանի և մրցակցի ինքնագոլի շնորհիվ «Ֆորվարդ» թիմին հաղթեցինք 6։0 հաշվով։ 

Հատկանշական էր, որ մեր 10 համարը՝ Արթուր Մանուկյանը, աչքի ընկավ ջենտլմենական քայլով, քանի որ խաղից առաջ խոստացել էր իր գոլերից մեկը նվիրել «Փյունիկի» ակադեմիայի և կանանց թիմերի մեդիայի հետ կապերի պատասխանատու Կիմի Գալստյանին։

Խմբային փուլի վերջին խաղում մեր տղաները 6։1 հաշվով հաղթեցին «Իրկուտսկին», որը հնարավորություն տվեց մեզ 6 միավորով խմբում լինել 2-րդը։ Իրենց տպավորիչ գոլերով 2-ական անգամ աչքի ընկան Նարեկ Ավետիսյանը և Արթուր Մանուկյանը, ինչպես նաև մեկական գոլերով մրցակցին պատժեցին Մամիկոն Ժամհարյանն ու Միքայել Խանգելդյանը։

Մեր թիմից Արթուր Մանուկյանը և Նարեկ Ավետիսյանն այս երեք խաղից երկուսում ստացան հատուկ մրցանակ «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում. Արթուրը՝ «Ֆորվարդի» դեմ խաղում, Նարեկը՝ «Իրկուտսկի»։

Արթուր Մանուկյանն այս պահին համարվում է մրցաշարի երկու լավագույն ռմբարկուներից մեկը՝ 3 խաղում խփելով 5 գոլ։ Նա իր անվան դիմաց գրանցել է 2 գոլային փոխանցում և «վաստակել» երկու 11 մետրանոց։

Մրցաշարի խմբային փուլի հանդիպումներն ավարտվում են դեկտեմբերի 11-ին, որից հետո պարզ կդառնան հաջորդ փուլի բոլոր զույգերը։

Վերջին նորություններ