0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայում փոփոխություններ չեն լինելու».Արթուր Սողոմոնյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և տնօրեն Կիմ Առաքելյանը հանդիպեցին երևանյան ակումբի ակադեմիայի ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ ու վստահեցրին, որ մարզադպրոցում փոփոխություններ չեն սպասվում:

Հայ գործարարը հանդիպման ընթացքում պատմեց, որ այս պահին բանակցություններ են վարում ակումբի պոտենցիալ նոր սեփականատերերի հետ, սակայն արդեն իսկ հստակ է, որ երևանյան խոշորագույն ակադեմիաներից մեկում փոփոխություններ չեն լինելու: Արթուր Սողոմոնյանը հանձն է առնելու պատանի ֆուտբոլիստների համար միջազգային մրցաշարերի ֆինանսավորումն ու կազմակերպումը, որոնք կարող են մեծապես նպաստել հայկական ֆուտբոլի ապագա սերնդի կրթմանը:

Առաքելյանը հավելեց, որ նոր սեփականատերերը նույնպես ցանկություն ունեն շեշտը դնել տեղական կադրերի զարգացման վրա: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ քննարկումներից հետո երևանյան թիմի ղեկավարները նախատեսում են 2025/26 մրցաշրջանում հիմնական թիմի կազմում ընդգրկել 4-ից 5 ակադեմիայի սաների:

Սողոմոնյանը նաև բացատրեց ակումբը վաճառելու որոշումը կայացրել է հարկադրաբար` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հալածանքի պատճառով, որն արդեն իսկ նմանվել է անձնական վրեժխնդրության:

Հանդիպման ընթացքում Սողոմոնյանն ու Առաքելյանը պատասխանեցին նաև ծնողներին հուզող բոլոր հարցերին ու քննարկումներ ծավալեցին տարբեր թեմաների շուրջ:

Վերջին նորություններ