0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասը

Հայաստանի Առաջին խմբի 18-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» 2:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին:

Հանդիպման առաջին խաղակեսը անցավ փոխադարձ գրոհներով և գոլային պահերով:

Երկրորդ խաղակեսում Լևոն Ստեփանյանի տղաները Մայիս Խաչատրյանի և Տիգրան Գևորգյանի շնորհիվ լուծեցին հաղթողի հարցը:

«Փյունիկ Ակադեմիան» հաջորդ տուրը բաց կթողնի և կվերադառնա միայն 20-րդ մրցափուլում՝ ապրիլի 14-ին հյուրընկալվելով «Նոա-2»-ին:

Վերջին նորություններ