0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից երկու թիմ կմասնակցի «Simon Cup» մրցաշարին

Մեր ակադեմիան ներկայացնող «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2011-1» թիմերը մայիսի 24-ից 26-ը «Ուրարտու» ակումբում կմասնակցեն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված մրցաշարին:

«Simon Cup» մրցաշարում երկու տարիքային խմբում ընդգրկված կլինեն մեկական խմբեր՝ ձևավորված 6 թիմից: Մինչև 15 տարեկանների խմբում են ընդգրկված «Փյունիկը», Ավանի ֆուտբոլի «Ակադեմիան», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» ու վրացական երկու թիմ՝ «Սելեռոն» և Քութաիսիի «Տորպեդոն»: 

Մինչև 14 տարեկանների խմբում նույն թիմերն են՝ բացառությամբ «Արարատ-Արմենիայի», որի փոխարեն այդ տարիքային խմբում հանդես կգա «Նոան»:

Յուրաքանչյուր թիմ խմբում կանցկացնի 5 հանդիպում: Ըստ մրցաշարի ձևաչափի եզրափակչի ուղեգիր կվաստակեն 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ բրոնզե մեդալի համար կպայքարեն խմբի 3-րդ և 4-րդ տեղերը:

Մեր թիմերին մաղթում ենք հաջողություն:

Վերջին նորություններ