0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկներն» ավարտեցին ելույթները Կանանց Չեմպիոնների լիգայում

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն անցկացվեցին Կանանց Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի 3-րդ խմբի հանդիպումները, որտեղ ընդգրկված էր Հայաստանի չեմպիոն «Փյունիկ Աղջիկներ» թիմը։

Ինչպես հայտնի է, կիսաեզրափակչում մեր աղջիկների թիմը՝ Վերոնիկա Ասատրյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պատմական հաղթանակ էր տարել Բուլղարիայի «ՆՍԱ Սոֆիայի» նկատմամբ, որն առաջինն էր ինչպես մեր ակումբի պատմության, այնպես էլ մրցաշարում Հայաստանը ներկայացրած կանանց թիմերի մեջ։

Որակավորման 2-րդ փուլի ուղեգրին արժանանալու համար, Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը եզրափակչում մրցեց տանտերերի՝ Հյուսիսային Մակեդոնիայի «Լյուբոտենի» հետ, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում 4:1 հաշվով առավելության էր հասել Ֆարերյան Կղզիների «ՆՍԻ Ռունավիկի» նկատմամբ։

Ցավոք, վճռորոշ խաղում «Փյունիկ Աղջիկները» չկարողացան զարգացնել հաջողությունն ու մրցակցին զիջեցին 0:4 հաշվով։

Վերջին նորություններ