0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակ-2»-ի հետ

Հայաստանի Առաջին խմբի 2025/26 թթ․ առաջնության 2-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։

Մեր թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկվել էր 16-ամյա հարձակվող Անդրանիկ Երվանդյանն, ով «Փյունիկի» ակադեմիայի սան է։

Առաջին կեսում «Փյունիկ Ակադեմիան» ունեցավ 3-4 իրական գոլային հնարավորություն հաշվի մեջ առաջ անցնելու համար, բայց հիանալի պահերը չօգտագործեցին Վալերի Համբարձումյանն, Արամ Ահարոնյանը և Արիս Կարապետյանը։

Ընդմիջումից հետո մեր թիմի հերթական լուրջ սպառնալիքը ստեղծեց Վալերի Համբարձումյանն, ում հեռահար հարվածից հետո «Շիրակ-2»-ին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։

Դրանից հետո արդեն հյուրերն ունեին լավ հնարավորություն՝ պատժելու մեր թիմին չիրացրած պահերի համար, երբ «Շիրակ-2»-ի ավագ Էմիլ Պապիկյանը ձախ կողմից ներխուժեց տուգանային հրապարակ և նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Նշենք, որ 60-րդ րոպեից սկսած «Շիրակ-2»-ը խաղում էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Կարեն Հարությունյանը։

Խաղի մնացած ժամանակահատվածում այդպես էլ գոլեր չեղան և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ «Փյունիկ Ակադեմիան» երկու խաղում վաստակեց նույնքան միավոր։

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ առաջնության 3-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով «Նոա-2»-ին։

Վերջին նորություններ