
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Դանիել Աղբալյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։
Մեր ընտրանին սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 9-ին, կրկին սեփական հարկի տակ կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։
Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ՝ սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։