
Սեպտեմբերի 6-ին Հայաստան կժամանի իռլանդական «Քաբինթիլի» ակումբի Մ-14 տարեկանների թիմը, որն ընկերական հանդիպումներ կանցկացնի հայկական թիմերի հետ։
Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին «Քաբինթիլիի» Մ-14 տարեկանների թիմն ընկերական խաղում ուժերը կչափի «Փյունիկ 2011-1»-ի հետ, իսկ հաջորդ օրը կմրցի «Փյունիկ 2012-1»-ի հետ։
Հանդիպումները կկայանան «Փյունիկ» մարզադպրոցում և կմեկնարկեն նույն ժամին՝ 11։00-ին։
Ավելացնենք, որ իռլանդական թիմի 14 պատանի ֆուտբոլիստներն ու մարզիչները հայաստանյան այցի շրջանակներում սեպտեմբերի 9-ին ներկա կգտնվեն Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի և Իռլանդիայի ազգային հավաքականների միջև հանդիպմանը։