0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական

«Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։

Հոկտեմբերի 10-ին մեր թիմն արտագնա խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իտալիայի Մ-21 տարեկանների հավաքականին։

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 6-7-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ