0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» մարտական ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիա-2»-ին։

Խաղասկիզբը հաջող դասավորվեց մեր թիմի համար․ արդեն 3-րդ րոպեին Արտակ Գալստյանի իրացրած տուգանայինից հետո Արտյոմ Ալեքսանյանը գլխի հարվածով առաջ մղեց «Փյունիկ Ակադեմիային»՝ 1։0։

19-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Աջ թևից կատարված փոխանցումից հետո Սարգիս Շահվերդյանը մոտ տարածությունից գրավեց մեր թիմի դարպասը։

Հանդիպման վերջնամասն անցավ թրիլերային սցենարով․ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Արարատ-Արմենիա-2»-ը՝ Վահե Պետրոսյանի գեղեցիկ գոլի շնորհիվ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ ու թվաց, թե խաղի ելքն արդեն վճռված է։

Սակայն մեր ֆուտբոլիստներն անձնատուր չեղան ու կարողացան վերջին վայրկյաններին փրկել խաղը։ Մրցակցի տուգանային հրապարակում Հայկ Թաթոսյանի գլխով կատարած փոխանցումից հետո Վալերի Համբարձումյանն առաջինը կարողացավ արձագանքել գնդակին ու այն ուղարկեց դարպասը՝ 2։2։

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկ Ակադեմիան» վաստակած 10 միավորով մրցաշարային աղյուսակում գտնվում է 10-րդ հորիզոնականում։

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Անդրանիկի» հետ։ 

Վերջին նորություններ