0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Գևորգ Տարախչյանը ևս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը ևս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։

Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին տանը կընդունի Հունգարիայի հավաքականին, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Փյունիկից» ազգային հավաքական է հրավիրվել նաև դարպասապահ Հենրի Ավագյանը։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ