0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկների» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է կանանց Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական

«Փյունիկ Աղջիկների» դարպասապահ Լիլիթ Բաբայանը, պաշտպաններ Լիլիթ Հակոբյանն, Ալիսա Ղուշչյանը և հարձակվող Տաթև Խաչատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական:

Մեր թիմը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը կմասնակցի ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումներին՝ մրցելով Սերբիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի կանանց Մ-19 տարեկանների հավաքականների հետ։

Կանանց Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 20-24-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին և կանանց Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ