0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Գոհ եմ երկրորդ կեսում թիմի ցուցադրած խաղից»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտուի» դեմ (1:1) ոչ-ոքիից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ, խոսեց թիմի ընդհանուր վիճակի ու գալիք պլանների մասին․

«Կարելի է ասել՝ երկու տարբեր խաղակեսեր անցկացրեցինք։ Առաջին կեսում մենապայքարներում այդքան լավ չէինք գործում, հեշտ էինք պարտվում ու երկրորդ գնդակներն ավելի շատ հակառակորդն էր հավաքում։ Տակտիկական խնդիրներ էլ ունեցանք։

Բայց երկրորդ խաղակեսը բավական լավ սկսեցինք։ Նույնիսկ մինչև հակառակորդի կարմիր քարտ ստանալը ճնշում էինք գործադրում, պահեր ունեինք ու նույնիսկ կարողացանք գոլի հեղինակ դառնալ, որը չարձանագրվեց։ Այնպես որ, երկրորդ խաղակեսից շատ գոհ եմ։

Իհարկե, մենք մեր թիմից միշտ ավելին ենք սպասում, բայց կարծում եմ՝ այդքան մեծ դադարից հետո այսօր բավական ինտենսիվ խաղ անցկացրեցինք։ Այնպես որ, նորմալ եմ գնահատում թիմի վիճակը։

Այս տարի դեռևս երկու խաղ ունենք անցկացնելու։ Չորս օրից ևս մեկ ծանր խաղ կա՝ «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ այդ հանդիպումից 5 օր հետո կմրցենք «Արարատի» հետ։ Դրանից հետո թիմը կգնա արձակուրդ, իսկ հունվարի սկզբին կսկսենք նախապատրաստական փուլը»։

Վերջին նորություններ