«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը:
30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։
2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Ուրարտուում»։
Այնուհետև Խամես Սանթոսը 1,5 տարի ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում»։ Վերջինիս կազմում նա մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։
2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ» և արագորեն ամրապնդվել է մեր թիմի հիմնական կազմում։ 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Ընդհանուր առմամբ, Խամես Սանթոսը մեր թիմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ տարվա հունվարին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Նոա», որի հետ դարձել է Հայաստանի 2024/25 թթ․ մրցաշրջանի չեմպիոն ու գավաթակիր։
Խամես Սանթոսի նախորդ թիմը Չարենցավանի «Վանն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշարջանի առաջին հատվածում նա «Վանի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Խամես Սանթոսին։