0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հենրի Ավագյանը երկարաձգեց պայմանագիրը «Փյունիկի» հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի և մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանի միջև պայմանագիրը երկարաձգվել է։ Այն նախատեսված է մինչև 2029 թվականը։

Հենրի Ավագյանը «Փյունիկ» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին, իսկ 2023/24 թթ․ մրցաշրջանում մեր թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։

2025 թվականի հունվարին նա ելույթները շարունակեց «Արարատ-Արմենիայում», որտեղ հանդես եկավ կես մրցաշրջան։ Նախորդ տարվա ամռանը Հենրին կրկին վերադարձավ «Փյունիկ» ու ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի։

Ընդհանուր առմամբ, Ավագյանը «Փյունիկում» անցկացրել է 46 հանդիպում, որոնցից 19-ում կարողացել է դարպասն անառիկ պահել։

Հենրի Ավագյանը մեկնաբանել է «Փյունիկի» հետ պայմանագրի երկարաձգումը․

«Անչափ ուրախ եմ պայմանագիրս «Փյունիկի» հետ երկարաձգելու կապակցությամբ։ Ակումբում անցկացրածս այս ողջ ժամանակահատվածում ինձ լիարժեք զգացել եմ որպես թիմի մի մասնիկ, ու դա էլ լրացուցիչ վստահություն է հաղորդել իմ ցուցադրած խաղին։ Կշարունակեմ իմ ողջ ուժերը ներդնել թիմի հաջողություններին նպաստելու համար։ Երևանը միշտ նռնագույն է»։

Վերջին նորություններ