ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկն» անցկացրեց առաջին ստուգողական խաղը։
Մեր թիմի մրցակիցն էր ԱՄԷ-ի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յունայթեդ Սպորտը»։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» վստահ հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Առաջին կեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մատաս Վարեյկան, իսկ ընդմիջումից հետո մեկական անգամ աչքի ընկան Սարգիս Մեթոյանն ու Արտակ Դաշյանը։