0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ռոբերտ Դարբինյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել 30-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը:

Դարբինյանը Տոլյատիի ֆուտբոլային ակադեմիայի սան է, խաղացել է Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, ապա հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Ուրարտուում»։

2021 թվականի հունվարին Ռոբերտը տեղափոխվել է «Փյունիկ», սակայն մեր թիմում անցկացրած կես մրցաշրջանի ընթացքում որևէ պաշտոնական խաղ չի անցկացրել։ Այնուհետև նա իր կարիերան շարունակել է Երևանի «Արարատում»։

Ռոբերտ Դարբինյանի նախորդ թիմը Գյումրիի «Շիրակն» էր, որտեղ հանդես էր գալիս 2023 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում նա «Շիրակի» կազմում մասնակցել է 15 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

Դարբինյանը ժամանակին խաղացել է Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում, իսկ 2018 թվականին իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Լիտվայի հավաքականի դեմ (0:1) ընկերական խաղին։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ռոբերտ Դարբինյանին։

Վերջին նորություններ