Մեր թիմն ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի երկրորդ ստուգողական խաղում հանդիպեց Ռուսաստանի Առաջին լիգայի առաջատարներից մեկի՝ Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։
Առաջին կեսից հետո «Փյունիկն» առջևում էր 1։0 հաշվով՝ շնորհիվ Ֆիլիպե Ալմեյդայի գոլի։ Ընդմիջումից հետո Մատաս Վարեյկան կարողացավ կրկնապատկել մեր թիմի առավելությունը։
Սակայն երկրորդ կեսում մրցակցին հաջողվեց բեկել խաղի ընթացքն ու հաղթանակ տանել 3։2 հաշվով։