0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ոչ-ոքի՝ Լատվիայի չեմպիոնի հետ, և հաղթանակ՝ օրվա երկրորդ խաղում

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկն» անցկացրեց հերթական ստուգողական խաղերը։

Օրվա առաջին խաղում մեր թիմը մրցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Առաջին կեսից հետո մրցակիցն առջևում էր 1։0 հաշվով, սակայն երկրորդ կեսում փոխարինման մտած մեր թիմի նորեկ Մոմո Յանսանեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունն ու հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

Իսկ երեկոյան «Փյունիկն» ուժերը չափեց ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Հատկանշական է, որ վերջինիս կազմում հանդես էր գալիս իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին։ Առաջին կեսում մեր թիմի պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի խփած գոլը միակն էր այս խաղում և նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց «Փյունիկին»։

Վերջին նորություններ