0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց չինական թիմին, ապա զիջեց Մոսկվայի «Սպարտակին»

«Փյունիկը» շարունակում է իր նախապատրաստությունն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ուսումնամարզական հավաքի 16-րդ օրը մեր թիմը հերթական ստուգողական հանդիպումներն անցկացրեց։

Նախ «Փյունիկը» մրցեց Չինաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Յունան Յուկունի» հետ։ Այս խաղում Լուկաս Վիլելայի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց մեր թիմին։

Իսկ օրվա երկրորդ խաղում «Փյունիկն» ուժերը չափեց Ռուսաստանի ամենատիտղոսակիր և ժողովրդական թիմի՝ Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, չնայած մեր թիմը վատ տեսք չուներ ու դրվագներից մեկում Էրիկ Օկանսիի հարվածից հետո «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Մաքսիմենկոն հրաշքով փրկեց իր թիմին։

Ընդմիջումից հետո կարմրասպիտակները կարողացան մեծացնել իրենց առավելությունն ու երկու անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը՝ հաղթելով 2։0 հաշվով։

Վերջին նորություններ