0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Վյաչեսլավ Աֆյանը վերադարձավ «Փյունիկ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ զինծառայության ավարտից հետո «Փյունիկ» ՖԱ է վերադարձել 20-ամյա կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը։

Աֆյանը մեր ակադեմիան համալրել է 10 տարեկանում։ 2018/19 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկ-05»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող։

2020/21 թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածից Վյաչեսլավը սկսել է հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում ելույթ ունեցող «Փյունիկ Ակադեմիայում», որտեղ խաղացել է մինչև 2023 թվականի տարեվերջ։

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ Պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` ֆրանսիական «Նանտի» դեմ երկու խաղերին։

2023 թվականի հունիսի 6-ին, Հայաստանի Պրեմիեր լիգա վերջին տուրի՝ «Ալաշկերտի» դեմ խաղում, Վյաչեսլավ Աֆյանն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում։

2023 թվականի դեկտեմբերին Վյաչեսլավը տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ զինծառայության ընթացքում խաղացել է նախորդ երկու տարիներին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում Վյաչեսլավ Աֆյանը բանակայինների կազմում մասնակցել է բոլոր 15 հանդիպումներին, որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Աֆյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում։

Բարի վերադարձ և հաջող մրցելույթներ ենք մաղթում Վյաչեսլավ Աֆյանին։

Վերջին նորություններ