Կայացավ «Փյունիկի» սան և հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը, որին հյուրընկալվել էր նաև մեր ակադեմիայի «Փյունիկ 2015-1» թիմը:
Միջոցառման ավարտից հետո «Փյունիկ» ՖԱ-ն անակնկալ էր պատրաստել մեր պատանի ֆուտբոլիստների համար՝ նրանցից յուրաքանչյուրին նվիրելով Հենրիխ Մխիթարյանի երկար սպասված գիրքը։ Դրանք երեխաներին սիրով հանձնեց միջոցառման հատուկ հյուր, «Փյունիկի» լեգենդ Վարդան Մինասյանը: