0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Վյաչեսլավ Աֆյան․ «Հաճելի է, երբ խաղում ես քո հարազատ ակումբում»

Մեր թիմի 20-ամյա կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանն, ով զինծառայության ընթացքում նախորդ երկու տարիներն անցկացրեց ԲԿՄԱ-ի կազմում, վերադարձից հետո կիսվել է իր տպավորություններով․

- Վյաչեսլավ, ուրախ ենք քո վերադարձի համար։ Ինչպիսի՞ն են զգացողություններդ հարազատ թիմում գտնվելուց։

- Շատ ուրախ եմ իմ վերադարձի կապակցությամբ։ Հաճելի է, երբ խաղում ես քո հարազատ ակումբում։

- Նախորդ երկու տարիներն անցկացրեցիր ԲԿՄԱ-ում։ Արդյո՞ք զգալի փորձ ձեռք բերեցիր բանակայինների կազմում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալով։

- Այո՛, ես զգում եմ, որ ինձ համար մեծ փորձ էր բանակայինների կազմում խաղալը, և այնտեղ հանդես գալով շատ մեծ փորձ ձեռք բերեցի։

- Հիմա «Փյունիկի» կազմում գրեթե ամեն դիրքում մեծ մրցակցություն կա։ Պատրաս՞տ ես քո տեղը նվաճել մեկնարկային կազմում։

- Միանշանա՛կ, ես այդ ամենը հաշվի եմ առել, երբ վերադառնում էի «Փյունիկ»: Պատրաստ եմ անել ամեն ինչ, որ իմ տեղն ունենամ թիմի հիմնական կազմում։

- Դու այն ֆուտբոլիստներից ես, ում հետ մեծ հույսեր են կապում։ Ըստ քեզ, խաղային ո՞ր ասպեկտներում դեռ ավելացնելու տեղ ունես։

- Իմ կարծիքով՝ պետք է ավելի շատ օգնեմ պաշտպանությանը, և ավելի շատ աշխատեմ իմ դիմացկունության վրա։

Ցանկանում եմ ավելացնել, որ հաջողություն եմ մաղթում «Փյունիկին», և շատ ուրախ եմ, որ խաղալու եմ հարազատ գույների ներքո։

Վերջին նորություններ