«Փյունիկ Ակադեմիայի» դարպասապահ Արթուր Պետրոսյանը, պաշտպաններ Էդմոնդ Հայրապետյանը, Արմեն Սուքիասյանը և կիսապաշտպան Ժիրայր Աշիկյանը հրավիրվել են Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական։
Մեր հավաքականը փետրվարի 15-ից 19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։