0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ

ԱՄԷ-ում ավարտին է մոտենում «Փյունիկի» մեկամսյա ուսումնամարզական հավաքը։ Փետրվարի 14-ին մեր թիմը կարևոր քննություն հանձնեց՝ ուժերը չափելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղում ընթացող Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, և բացի այդ, մեր ֆուտբոլիստներն արժանի դիմադրություն էին ցույց տալիս ուժեղ մրցակցին։

Ընդմիջումից հետո «երկաթուղայինները» փոփոխությունների շնորհիվ կարողացան սրություն հաղորդել առջևի գծում, սակայն Հենրի Ավագյանը մի քանի դրվագում հուսալի գործեց։

Մրցակցի կազմում հատկապես ակտիվ էր փոխարինման մտած Զելիմխան Բակաևը, և հենց նա էլ 82-րդ րոպեին իր թիմի համար վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրեց Դմիտրի Վորոբյովը։

Սակայն րոպեներ անց Լուկաս Վիլելան, ով նույնպես փոխարինման էր մտել, ձախ թևից գնդակը կախեց «Լոկոմոտիվի» տուգանային հրապարակ, որտեղ Միխայիլ Կովալենկոյի դեմ կաննոները խախտեց Մաքսիմ Նենախովը ու մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Դանիիլ Կուլիկովը և դիպուկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ 1։1։

Վերջին նորություններ