0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» առաջնությունը վերսկսեց կամային հաղթանակով

Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 18-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Նոա-2»-ին։

Խաղասկիզբը շատ անհաջող դասավորվեց «Փյունիկ Ակադեմիայի» համար․ նախ՝ մեր թիմի պաշտպան Էդմոնդ Հայրապետյանը դրվագներից մեկում անհաջող վայր ընկավ խոտածածկին ու ի վիճակի չէր շարունակել հանդիպումն, ապա՝ րոպեներ անց «Նոա-2»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ՝ 0։1։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Կարապետյանը։

Ընդմիջումից հետո մեր տղաներն ամբողջովին կերպարանափոխված դուրս եկան խաղադաշտ ու կարողացան բեկել խաղի ընթացքը։ 71-րդ րոպեին Տիգրան Գևորգյանին հաջողվեց դիպուկ հարվածով վերականգնել հաշվի հավասարակշռությունն, իսկ 4 րոպե անց անկյունայինից կատարված փոխանցումից հետո Վալերի Համբարձումյանը գլխի անկասելի հարվածով հաղթանակ պարգևեց մեր թիմին՝ 2։1։

«Փյունիկ Ակադեմիան» վաստակեց 22 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մարտի 9-ին՝ հյուրընկալվելով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-2-ին։

Վերջին նորություններ