«Նոայի» դեմ (1:2) գավաթային հանդիպումից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականն է տվել խաղի վերաբերյալ․
«Կարծում եմ՝ առաջին խաղի համար որոշակի լարվածություն նկատվեց թիմի գործողություններում: Համենայնդեպս, սկզբնամասում։ Բայց երկրորդ խաղակեսում բավական ավելացրինք, վերջում ճնշում գործադրեցինք։ Կարծում եմ՝ մեր հակառակորդն այսօր ուներ որոշակի տարածքային առավելություն, բայց գոլային պահերով՝ նվազագույնը չէինք զիջում։
Համարում եմ, որ սա ցավալի պարտություն էր, խաղավերջում կարող էինք ոչ-ոքի գրանցել, բայց կարող եմ ասել՝ սա դիմակայության միայն առաջին մասն է ու մենք վստահ ենք, որ պատասխան խաղում կարող ենք հակառակորդի այդ փոքր առավելությունը չեզոքացնենք»։