0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Թիմը ցույց տվեց իսկական բնավորություն ու մարտական ոգի»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ (1-0) տարած հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ամփոփել է հանդիպումն ու պատասխանել այլ հարցերի․

«Շատ ծանր ու հետաքրքիր խաղ ստացվեց։ Բնական է՝ երեք միավորի արժեքն այս խաղում շատ մեծ էր, համենայնդեպս, մեզ համար։ Այդ պատճառով որակը մղվեց երկրորդ պլան ու առաջնայինն արդյունքն էր, և շատ ուրախ ենք, որ այդ արդյունքին հասանք։ Այսօր մեր թիմը ցույց տվեց իսկական բնավորություն ու մարտական ոգի, ինչն ինձ շատ ուրախացրեց և ես այդ մասին տղաներին ասացի։

Ես ուրախ եմ, որ Մոմո Յանսանեի և Մարիուս Նուբիսիի միջև առողջ մրցակցություն կա, քանի որ դա երկուսին էլ ավելի ուժեղ է դարձնում։ Բայց այս պահին Յանսանեն հաղթում է այդ մրցակցությունն ու կշարունակի խաղալ ընդհուպ մինչև այն ժամանակ, երբ որ չի հաղթի այդ մրցակցությունը։ Մեզ համար շատ կարևոր է, որ թիմում կա արդար մրցակցություն։

Ճիշտն ասած՝ մենք այս պահին չենք կենտրոնանում մրցաշարային աղյուսակի վրա, քանի որ առջևում դեռ շատ ծանր հանդիպումներ են մեզ սպասվում։ Իհարկե, մենք ուրախ ենք, որ բարձրացանք առաջին տեղ, բայց առաջնայինն ու կարևորը մեզ համար առաջիկա հանդիպումն է ու շատ երկար չենք նայում ապագային»։

Վերջին նորություններ