0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» նշեց իր հիմնադրման 34-ամյակը

«Փյունիկ» մարզադպրոցում տեղի ունեցավ ակումբի հիմնադրման 34-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին մեր ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ և պատվավոր հյուրեր։

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաներին նախ ողջունեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանն, ապա շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն, ինչպես նաև 80-ականների Երևանի «Արարատի» խաղացող Ալբերտ Սարգսյանը և ճանաչված մեկնաբան Սլավա Սարգսյանը։

Մեր ակումբի 34-ամյակի միջոցառման գլխավոր իրադարձությունը՝ «Լեգենդների խաղն» էր, որում «Փյունիկի» լեգենդները մրցեցին Հայկական ֆուտբոլի աստղերի հետ, իսկ թիմերի գլխավոր մարզիչներն էին Վարդան Մինասյանն ու Ալբերտ Սարգսյանը։

Բավական դիտարժան և գոլառատ պայքարում անցած հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» լեգենդների հաղթանակով՝ 6։4 հաշվով։ Վերջիններիս կազմում խփած գոլերով աչքի ընկան Վարազդատ Ավետիսյանը, Արթուր Եդիգարյանը, Գևորգ Ղազարյանը, Գոռ Մալաքյանը, Արտակ Եդիգարյանը և Դավիթ Մանոյանը, իսկ Հայկական ֆուտբոլի աստղերի թիմից՝ Արթուր Քոչարյանը, Արթուր Ավագյանը, Արարատ Առաքելյանը և Էդուարդ Կակոսյանը։

Վերջին նորություններ