Թեև «Արարատ-Արմենիայի» հետ «Փյունիկի» համար անչափ կարևոր մրցավեճի 24-րդ րոպեին ընդհատվեց Հենրի Ավագյանի դարպասն անընդմեջ անառիկ պահած 6 խաղերի տպավորիչ շարքը, սակայն մեր դարպասապահը պատմական ռեկորդ սահմանեց:
Ընթացիկ առաջնության հանդիպումներում Ավագյանը 608 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշով նա դարձավ «Փյունիկի» պատմության լավագույն դարպասապահը: Հենրի Ավագյանը գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, ով առաջնության հանդիպումներում 600 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Առաջնությունում նախորդ գոլը մեր դարպասապահը բաց էր թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո:
Մելիքսեթյանն «Արարատի» հետ 2008թ. առաջնության 120 րոպե տևած «ոսկե խաղի» 69-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո հաջորդ առաջնության մեկնարկային 6 խաղերում դարպասն անառիկ էր պահել: Եվ միայն 7-րդ տուրում «Միկայի» հետ հանդիպման 10-րդ րոպեին էր գոլ բաց թողել:
Ներկայացնում ենք Հայաստանի առաջնություններում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով «Փյունիկի» դարպասապահների լավագույն տասնյակը:

Հենրի Ավագյանը դարձավ Հայաստանի առաջնություններում դարպասը 600 և ավելի րոպե անառիկ պահած ընդամենը 8-րդ դարպասապահը: Ահա նրանց ցուցանիշները:
