Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 15-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» մրցեց «Լ.Արցախ-աղջիկների» հետ։
Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը, որը նախորդ տուրում ժամկետից շուտ նվաճել էր առաջնության չեմպիոնի կոչումն, այս անգամ էլ խնդիրներով չունեցավ՝ հաղթելով 9։0 հաշվով։
Մեր աղջիկների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձան Վերոնիկա Ասատրյանը և Անի Կարապետյանը: Դուբլ ձևակերպեց Լուիզա Ղազարյանն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Անի Ղուկասյանը։
Հաջորդ տուրում՝ մայիսի 7-ին, «Փյունիկ Աղջիկները» կընդունի «Գանձասար-աղջիկներին»։