Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Անդրանիկին»:
Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը երկրորդ կեսի մեկնարկում «Անդրանիկի» կազմում խփեց Միքայել Նդիդին։
Լևոն Ստեփանյանի գլխավորած թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 11-ին՝ Կապանում մրցելով առաջնության առաջատարներից մեկի՝ «Սյունիքի» հետ։