0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Շատ կարևոր հաղթանակ էր»

ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած (2:0) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ․

«Ինչպես և սպասում էինք, շատ ծանր հանդիպում ստացվեց։ Վեց օրվա մեջ սա երրորդ հանդիպումն էր։ Իհարկե, էներգիայի և էմոցիայի պակաս ունեինք՝ առավել ևս, նախորդ կարևոր խաղում պարտվել էինք։ Գումարած դրան, ԲԿՄԱ-ն այսօր, մանավանդ խաղասկիզբը շատ լավ սկսեց, ինչի համար պետք է գովեստի խոսքեր ասենք։

Բավական շատ գրոհներ բաց թողեցինք խաղի սկզբնամասում, բայց ի պատիվ տղաների՝ պետք է ասեմ, որ բնավորություն ցույց տվեցին, հավաքվեցին ու խաղը տարան իր տրամաբանական ավարտին։ Շատ կարևոր հաղթանակ էր, որի համար շատ ուրախ ենք»։

Վերջին նորություններ