0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բենտոնիտի» դարպասը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բենտոնիտին»:

Առաջին կեսում հաշիվը չբացվեց, սակայն ընդմիջումից հետո 58-րդ րոպեին մեր թիմի ավագ Տիգրան Գևորգյանը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1։0։

78-րդ րոպեին Արտյոմ Ալեքսանյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և նրա հարվածից հետո գնդակը վերջին պահին դիպավ «Բենտոնիտի» պաշտպան Հովհաննես Գևորգյանին ու հայտնվեց դարպասում՝ գրանցվելով որպես ինքնագոլ՝ 2։0։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկ Ակադեմիան» վաստակեց 41 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղ։

Նշենք, որ առաջնության վերջին հանդիպումը Լևոն Ստեփանյանի թիմը կանցկացնի մայիսի 26-ին՝ Չարենցավանում հյուրընկալվելով «Վան-2»-ին։

Վերջին նորություններ