0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հովհաննես Հարությունյանը վերադարձավ «Փյունիկ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ է վերադարձել հայ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

Հարությունյանը նախկինում արդեն եղել է թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը՝ «Փյունիկի» կազմում դառնալով 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Նա երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ 2020/21 և 2023/24 մրցաշրջաններում՝ իր արդյունավետ խաղով մշտապես նպաստելով թիմի հաջողություններին։

Ողջունում ենք Հովհաննեսին կրկին մեր ընտանիք և մաղթում ենք նոր հաջող խաղեր ու հաղթանակներ։

Վերջին նորություններ