
Օգոստոսի 8-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
Խաղից 1 օր առաջ, օգոստոսի 7-ին, ժամը 18:00-ին Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի և «Փյունիկի» ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը: 18:30-ին տեղի կունենա «Փյունիկի» մարզումը, որի առաջին 15 րոպեն բաց կլինի լրագրողների համար:
«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի բրիֆինգի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
«Վուլվերհեմփթոնը» Երևանում նախախաղային պաշտոնական մարզում չի անցկացնի: Թիմը մարզում կանցկացնի Անգլիայում: